Այաթոլլահ Սիսթանին բարձր է գնահատել ԻԼԻՊ-ի պարտության հարցում Իրանի դերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i105383-Այաթոլլահ_Սիսթանին_բարձր_է_գնահատել_ԻԼԻՊ_ի_պարտության_հարցում_Իրանի_դերը
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ, Իրաքի շիաների առաջնորդը բարձր է գնահատել Իրաքի բարեկամների աջակցությունն ԻԼԻՊ-ին հաղթելու հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2019 20:14 Asia/Tehran
  • Այաթոլլահ Սիսթանին բարձր է գնահատել ԻԼԻՊ-ի պարտության հարցում Իրանի դերը

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ, Իրաքի շիաների առաջնորդը բարձր է գնահատել Իրաքի բարեկամների աջակցությունն ԻԼԻՊ-ին հաղթելու հարցում:

Չորեքշաբթի օրը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Սիսթանին  բարձր է գնահատել Իրանի ու Իրաքի պաշտոնյաների ջանքերն ուղղված երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը, հիմնվելով փոխադարձ շահերի եւ ինքնիշխանության հարգանքի  վրա եւ չմիջատելով միմյանց ներքին գործերին:  Նա հույս է հայտնել, որ Իրաքի կառավարությունը, ԻԼԻՊ-ի դեմ պատերազմից և իրաքցիների զոհաբերությունից հետո, հետո ահաբեկչության դեմ առավել լուրջ պայքար կմղի:

Այաթոլլա Սիսթանին  կարևորել է նաև տարածաշրջանային և միջազգային հավասարակշռված քաղաքականության անհրաժեշտությունը, հիմնված չափավորության վրա, նշելով, որ տարածաշրջանի ժողովուրդները պետք է հեռու մնան վնասից:

Իրանի ու Իրաքի պատվիրակությունների հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, անդրադարձել է Բաղդադ կատարած իր այցի ձեռքբերումներին, հատկապես  բարեկամության և բարիդրացիության  վրա հիմնված երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը: