Իսրայելացի զորայինների հրազենային կրակոցից զոհվել է մի պաղեստինցի երիտասարդ
Սիոնիստական ռեժիմի ջոկատայինների կողմից Հորդանանի արևմտյան հատվածում պաղեստինցիների ուղղությամբ իրականացված հրաձգության հետևանքով, մի պաղեստինցի երիտասարդ է զոհվել: Վիրավորվել են 3 ուրիշներ:
Չորեքշաբթի գիշեր Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 28-ամյա պաղեստինցի երիտասարդը հիվանդանոցում նահատակվել է իսրայելցի զորայինների արձակած գնդակից:
Վիրավորված երեք պաղեստինցիները փոխադրվել են հիվանդանոց:
«Վերադարձի իրավունք» ցույցերի մեկնարկի տարելիցի օրը պաղեստինցիները հայտարարել են.«Մինչև Գազայի պաշարման վերջ գտնելը շարունակելու են իրենց բողոքները»:
Նախատեսվում է գալիք ուրբաթ օրը «Վերադարձի իրավունք» ցույցն անցկացվի միլիոնանոց մասնակցությամբ և պաղեստինցի խմբերը նախապատրաստվում են ցույցի անցկացման համար: