Պաղեստինի Դիմադրությունն զգուշացրել է Սիոնիստական ռեժիմին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i106964-Պաղեստինի_Դիմադրությունն_զգուշացրել_է_Սիոնիստական_ռեժիմին
Պաղեստինցի պաշտոնյաներն զգուշացրել են, որ եթե սիոնիստները փորձեն խուսափել Իսրայելի ռեժիմի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրից, Գազայի հատվածում կսրվեն լարվածությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2019 07:36 Asia/Tehran
  • Պաղեստինի Դիմադրությունն զգուշացրել է Սիոնիստական ռեժիմին

Պաղեստինցի պաշտոնյաներն զգուշացրել են, որ եթե սիոնիստները փորձեն խուսափել Իսրայելի ռեժիմի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրից, Գազայի հատվածում կսրվեն լարվածությունները:

Նշելով, որ չնայած Գազայի հատվածի վերաբերյալ Դիմադրության հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, սիոնիստները մտադիր են ճնշում բանեցնել այդ տարածքի վրա, Պաղեստինի Իսլամական Դիմադրության շարժում ՝ ՀԱՄԱՍ-ի խոսնակ  Հազեմ Ղասեմը  հավելել է.«Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածի ռմբակոծումների ուժգնացումը, նշանակում է չհարգել պաղեստինյան հոսանքների հետ կնքած հուշագիրը»:

Պաղեստինի Իսլամական «Ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Զիադ Ալ-Նախալեն Սիոնիստական ռեժիմին սպառնացել է, որ եթե փորձի գրոհի ենթարկել Դիմադրությանը, կամ ահաբեկել նրա անդամներին, Դիմադրությունը հրթիռների թիրախ կդարձնի Իսրայելին:

«Հանուն Պաղեստինի ազատագրման Դեմոկրատական ճակատ»-ի ղեկավար Էսամ Աբուդաղեն ասել է.«Պաղեստինցիներն իրավունք ունեն ամեն հնարավոր միջոցի դիմել թշնամուն իրենց երկրից դուրս քշելու համար»:

ԱՄՆ-ի հովանավորությամբ Սիոնիստական ռեժիմը լարվածությունների սրման ուղղությամբ է շարժվում, իսկ Վաշինգտոնն էլ բազամակողմանի աջակցություն է ցուցաբերում այդ ռեժիմին: