Պաղեստինի Դիմադրությունն զգուշացրել է Սիոնիստական ռեժիմին
Պաղեստինցի պաշտոնյաներն զգուշացրել են, որ եթե սիոնիստները փորձեն խուսափել Իսրայելի ռեժիմի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրից, Գազայի հատվածում կսրվեն լարվածությունները:
Նշելով, որ չնայած Գազայի հատվածի վերաբերյալ Դիմադրության հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, սիոնիստները մտադիր են ճնշում բանեցնել այդ տարածքի վրա, Պաղեստինի Իսլամական Դիմադրության շարժում ՝ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Ղասեմը հավելել է.«Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածի ռմբակոծումների ուժգնացումը, նշանակում է չհարգել պաղեստինյան հոսանքների հետ կնքած հուշագիրը»:
Պաղեստինի Իսլամական «Ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Զիադ Ալ-Նախալեն Սիոնիստական ռեժիմին սպառնացել է, որ եթե փորձի գրոհի ենթարկել Դիմադրությանը, կամ ահաբեկել նրա անդամներին, Դիմադրությունը հրթիռների թիրախ կդարձնի Իսրայելին:
«Հանուն Պաղեստինի ազատագրման Դեմոկրատական ճակատ»-ի ղեկավար Էսամ Աբուդաղեն ասել է.«Պաղեստինցիներն իրավունք ունեն ամեն հնարավոր միջոցի դիմել թշնամուն իրենց երկրից դուրս քշելու համար»:
ԱՄՆ-ի հովանավորությամբ Սիոնիստական ռեժիմը լարվածությունների սրման ուղղությամբ է շարժվում, իսկ Վաշինգտոնն էլ բազամակողմանի աջակցություն է ցուցաբերում այդ ռեժիմին: