Սիոնիստական ռեժիմը հարկադրված ընդունել է պաղեստինցիների հետ հրադադարը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i107061-Սիոնիստական_ռեժիմը_հարկադրված_ընդունել_է_պաղեստինցիների_հետ_հրադադարը
Աշխարհի հանրային կարծիքի ճնշման տակ, Սիոնիստական ռեժիմը հարկադրված ընդունել է հրադադարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2019 07:19 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը հարկադրված ընդունել է պաղեստինցիների հետ հրադադարը

Աշխարհի հանրային կարծիքի ճնշման տակ, Սիոնիստական ռեժիմը հարկադրված ընդունել է հրադադարը:

ՄԱԿ-ի և Եգիպտոսի ջանքերով, Կահիրեում համաձայնություն է կայացել պաղեստինյան խմբավորումների և Սիոնիստական ռեժիմի բանակի միջև և երկուշաբթի առավոտյան ժամերից այն իրագործվել է:

Սիոնիստական ռեժիմը Դիմադրության խմբավորումների հետ հրադադարն ընդունել է այն պայմաններում, երբ ի պատասխան Գազայի գոտու դեմ սիոնիստական բանակի հարձակումների ու Պաղեստինի ժողովրդի սպանության, Դիմադրության ուժերի արձակած հրթիռների հետևանքով սպանվել են հինգ սիոնիստ բանակայիններ և ավելի քան 100 ուրիշներ վիրավորվել են:

Իսրայելի ռեժիմի հայտարարության համաձայն, անցած երկու օրերի ընթացքում, Գազայի գոտու տարածքից 600 հրթիռներ են արձակվել սիոնիստական քաղաքատիպ ավանների ուղղությամբ:

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների համաձայն, անցած երկու օրերի ընթացքում Սիոնիստական ռեժիմի և Պաղեստինի Դիմադրության ուժերի միջև տեղի ունեցած բախումների ընթացքում նահատակվել են 25 պաղեստինցիներ և 170 ուրիշներ վիրավորվել են: