UNRWA. Մեկ միլիոն պաղեստինցի փախստականներ ունեն սննդի պակաս
https://parstoday.ir/hy/news/west_asia-i107385-unrwa._Մեկ_միլիոն_պաղեստինցի_փախստականներ_ունեն_սննդի_պակաս
Պաղեստինցի փախստականների օգնության ՄԱԿ-ի միջինարևելյան գործակալությունը (UNRWA) հայտարարել է, որ պաղեստինցի փախստականներին մարդասիրական օգնություն հասցնելու հարցում առկա են լուրջ խնդիրներ, հավելելով. «Մեկ միլիոն պաղեստինցի փախստականներ ունեն սննդի պակաս»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2019 07:13 Asia/Tehran
  • UNRWA. Մեկ միլիոն պաղեստինցի փախստականներ ունեն սննդի պակաս

Պաղեստինցի փախստականների օգնության ՄԱԿ-ի միջինարևելյան գործակալությունը (UNRWA) հայտարարել է, որ պաղեստինցի փախստականներին մարդասիրական օգնություն հասցնելու հարցում առկա են լուրջ խնդիրներ, հավելելով. «Մեկ միլիոն պաղեստինցի փախստականներ ունեն սննդի պակաս»:

Կազմակերպությունը մի զեկույցում հայտարարել է. «2000թ. Գազայի հատվածում բնակվող 80 հազար պաղեստինցիներ օգնություն էին ստանում UNRWA–ից: Ներկայումս ավելի քան մեկ միլիոն մարդ ունի սննդի կարիք և այռանց մարդասիրական օգնությունների, նրանց կյանքը վտանգված է»:  

Զեկույցի համաձայն, այս ճգնաժամի առաջացման պատճառն Իսրայելի ռեժիմի կողմից Գազայի հատվածի շրջափակումն է, որն այս տարածաշրջանում ճգնաժամի ու մարդկային աղետի առաջացման պատճառ է հանդիսացել:

Ավելի վաղ, ԱՄՆ-ն հայտարարեց, որ դադարեցնում է UNRWA-ին տրամադրվող աջակցությունը:

Գազայի հատվածը 2006 թվականից Սիոնիստական ռեժիմի կողմից ենթարկվել է օդային, ջրային ու ցամաքային շրջափակման: