Բահրեյնում բողոքի ցույցեր են անցկացվել՝ Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ
Աջակցություն հայտնելով Բահրեյնի հոգևորականներին ու կրոնագետներին, այդ երկրի քաղաքացիները, տարբեր շրջաններում բողոքի ցույցեր են անցկացրել՝ Ալե Խալիֆայի ռեժիմի վարած քաղաքականությունների դեմ:
Բահրեյնի տարբեր շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Մանամայում, քաղաքացիները կարգախոսներ են վանկարկել Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ, իրենց աջակցությունը հայտնելով այդ երկրի կրոնագետներին ու հոգևորականներին, այդ թվում՝ Բահրեյնի շիաների բարձաստիճան հոգևորական Աբդուլլահ Ալ-Ղարիֆիին:
Ավելի վաղ, Բահրեյնի Ներքին գործերի նախարարությունը, շարունակելով շիաներին ճնշելու և այդ երկրի հոգևորականությանը մարտահրավեր նետելու քաղաքականությունը, հրապարակել է հաղորդագրություն, որում պնդել է, որ Ալ-Ղարիֆին իր ելույթներում չի դատապարտել ահաբեկչական գործողությունները:
Դրանից առաջ ևս Բահրեյնի շիաների առաջնորդ Շեյխ Իսա Ղասեմին Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից զրկվելով քաղաքացիությունից, երկու տարի տնային կալանքի տակ է եղել:
Բահրեյնը 2011 թվականից առ այսօր Ալե Խալիֆայի ռեժիմի բռնի քաղաքականությունների դեմ զանգվածային ակցիաներ են տեղի ունենում: Այդ ցույցերը մշտապես ճնշվել են Բահրեյնի Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից: