Սիրիայի բանակն ահաբեկիչներին զգուշացրել է Իդլիբում լայնածավալ գործողությունների մեկնարկի մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i107668-Սիրիայի_բանակն_ահաբեկիչներին_զգուշացրել_է_Իդլիբում_լայնածավալ_գործողությունների_մեկնարկի_մասին
Սիրիայի բանակը տեղեկացրել է Իդլիբի ազատագրմանն ուղղված լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Նահանգի մեծ մասը գտնվում է ահաբեկիչների վերահսկողության տակ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 24, 2019 09:46 Asia/Tehran
  • Սիրիայի բանակն ահաբեկիչներին զգուշացրել է Իդլիբում լայնածավալ գործողությունների մեկնարկի մասին

Սիրիայի բանակը տեղեկացրել է Իդլիբի ազատագրմանն ուղղված լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Նահանգի մեծ մասը գտնվում է ահաբեկիչների վերահսկողության տակ:

Հինգշաբթի օրը, սիրիական Ալ Վաթան օրաթերթը գրել է, որ Սիրիայի բանակն Իդլիբի գյուղերում տարածել է թռուցիկներ, որոնցում գյուղացիներին կոչ է արել ազատել իրենց տները, քանի որ նահանգում մեկնարկում են լայնածավալ ռազմական գործողություններ:

Իդլիբ Նահանգը Սիրիայում ահաբեկիչների վերջին հանգրվանն է:

Մինչ այժմ, սիրիայի բանակին հաջողվել է թիրախավորել Համայի հյուսիս-արևմուտքում տեղակայված ահաբեկիչների մեքենաներն ու զինտեխնիկան:

Իդլիբի  և Համայի ազատագրման գործողություններում, Սիրիայի բանակին հաջողվել է սպանել մեծ թվով ահաբեկիչների և ազատագրել Համայում ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող մի շարք տարածքներ: