Գազայում պաղեստինցի ընտանիքների երկու երրորդը տառապում է սննդի պակասից
Պաղեստինի տեղական մարմինների ցանցը հյտարարել է, որ Պաղեստինի ժողովրդի հիմնական իրավունքն այդ թվում նաև սնունդ օգտագործելու իրավունքը, ոտնահարվում է:
Անդրադառնալով Գազայի բնակիչների տառապանքներին ու նրանց կրած տնտեսական դժվարություններին, ցանցը հայտարարել է, որ Գազայի հատվածում բնակվող պաղեստինյան ընտանիքների երկու երրորդը, կամ 1.3 միլիոն մարդ, չունեն սննդի անվտանգություն:
Հաղորդման համաձայն, Գազայի բնակիչների կեսից ավելին գտնվում են աղքատության շեմից ներքև: Այս շրջանում անգործության մակարդակը կազմում է 52 տոկոս, իսկ երիտասարդների շրջանում անցել է 72 տոկոսի սահմանը:
Ցանցի տվյալներով, հղի կանանց 18 և նորածին երեխա ունեցող մայրերի 14 տոկոսը տառապում են թերսնումից:
Գազայի հատվածն արդեն 12 տարի գտնվում է Սիոնիստական ռեժիմի շրջափակման մեջ, ինչի հետևանքով այստեղ առաջացել են տնտեսական լուրջ խնդիրներ, իսկ մեկ միլիոն պաղեստինցի տարագիրներ, կանգնած են բազմաթիվ դժվարությունների առջև: