Ջեդդայի նիստում դատապարտվել է «դարի գործարք» նախագիծը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i107910-Ջեդդայի_նիստում_դատապարտվել_է_դարի_գործարք_նախագիծը
Իսամական երկրների ներկայացուցիչները, Ջեդդայում կայացած ԻՀԿ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, քննադատել են «դարի գործարք» նախագիծը և հաժարվել են միանալ Սաուդյան Արաբիային՝ Իրանի դեմ ուղղված մեղադրանքներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2019 05:12 Asia/Tehran
  • Ջեդդայի նիստում դատապարտվել է «դարի գործարք» նախագիծը

Իսամական երկրների ներկայացուցիչները, Ջեդդայում կայացած ԻՀԿ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, քննադատել են «դարի գործարք» նախագիծը և հաժարվել են միանալ Սաուդյան Արաբիային՝ Իրանի դեմ ուղղված մեղադրանքներում:

 Սաուդյան Արաբիայի ԱԳՆ Էբրահիմ ալ Ասաֆը, հինգշաբթի օրը Ջեդդայում կայացած նիստում, մեկ անգամ ևս Իրանին մեղադրել է այլ երկրների ներքին գործերին միջամտելու մեջ, ինչն արժանացել է որոշ երկրների բողոքին:

Ջեդդայի նիստին մասնակից իսլամական երկրների ներկայացուցիչները, քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում նաև Պաղեստինի հարցը, ընդգծելով, որ պաղեստինցիներն ունեն իրավունք՝ ունենալ իրենց հայրենիքը:

Նիստին մասնակից իսլամական երկրների ներկայացուցիները նաև դատապարտել են «դարի գործարք» նախագիծը:

ԻԻՀ ԱԳՆ միջազգային խաղաղության և անվտանգության հարցերով պատասխանատու Ռեզա Նաջաֆին, ով նույնպես մասնակցել էր Ջեդդայի նիստին, հերքելով Սաուդյան Արաբիայի կողմից Իրանի դեմ ուղղված մեղադրանքները, հայտարարել է. «ԻԻՀ, որպես ԻՀԿ հիմնադիր անդամ, հույս ունի, որ Ջեդդայի նիստը կնպաստի իսլամական երկրների միասնության ամրապնդմանը»: