Իսրայելցի զորայինները հարձակվել են Պաղեստինի անվտանգության ուժերի հրամանատարության կենտրոնի վրա
Երկուշաբթի գիշեր իսրայելական զորայինները հարձակվել են Պաղեստինի ինքնավար վարչակազմի անվտանգության ուժերի Նաբլոսում գտնվող հրամանատարության կենտրոնի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է պաղեստիցի անվտանգության ուժերից մեկը:
Նաբլոսի նահանգապետ Էբրահիմ Ռամազանն ասել է.«Երեքշաբթի առավոտյան իսրայելցի մի խումբ զորայիններ, պաշարելով Պաղեստինի ինքնավար վարչակազմի անվտանգության ուժերի հրամանատարության կենտրոն երեք կողմից հարձակվել են այս կենտոնի վրա»:
Հորդանանի արևմտյան ափի օկուպացված գյուղերն ու քաղաքները բազմիցս հարձակման և բռնությունների են ենթարկվել սիոնիստ զորայինների ու ավանաբնակների կողմից:
Միջազգային օրենքների համաձայն Հորդանանի արևմտյան ափը և Ղոդսը ճանաչված են որպես Իսրայելի կողմից օկուպացված տարածքները և այս շրջաններում սիոնիստների ներկայությունը միջազգային օրենքների խախտում է համարվում: