Իսրայելցի զորայինները հարձակվել են Պաղեստինի անվտանգության ուժերի հրամանատարության կենտրոնի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i108282-Իսրայելցի_զորայինները_հարձակվել_են_Պաղեստինի_անվտանգության_ուժերի_հրամանատարության_կենտրոնի_վրա
Երկուշաբթի գիշեր իսրայելական զորայինները հարձակվել են Պաղեստինի ինքնավար վարչակազմի անվտանգության ուժերի Նաբլոսում գտնվող հրամանատարության կենտրոնի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է պաղեստիցի անվտանգության ուժերից մեկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2019 13:08 Asia/Tehran
  • Իսրայելցի զորայինները հարձակվել են Պաղեստինի անվտանգության ուժերի հրամանատարության կենտրոնի վրա

Երկուշաբթի գիշեր իսրայելական զորայինները հարձակվել են Պաղեստինի ինքնավար վարչակազմի անվտանգության ուժերի Նաբլոսում գտնվող հրամանատարության կենտրոնի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է պաղեստիցի անվտանգության ուժերից մեկը:

Նաբլոսի նահանգապետ Էբրահիմ Ռամազանն ասել է.«Երեքշաբթի առավոտյան իսրայելցի մի խումբ զորայիններ, պաշարելով Պաղեստինի ինքնավար վարչակազմի անվտանգության ուժերի հրամանատարության կենտրոն երեք կողմից հարձակվել են այս կենտոնի վրա»: 

Հորդանանի արևմտյան ափի օկուպացված գյուղերն ու քաղաքները բազմիցս հարձակման և բռնությունների են ենթարկվել սիոնիստ զորայինների ու ավանաբնակների կողմից: 

Միջազգային օրենքների համաձայն Հորդանանի արևմտյան ափը և Ղոդսը ճանաչված են որպես Իսրայելի կողմից օկուպացված տարածքները և այս շրջաններում սիոնիստների ներկայությունը միջազգային օրենքների խախտում է համարվում: