Տասնյակ բողոքարար պաղեստինցիներ վիրավորվել են Սիոնիստական ռեժիմի զորայինների կողմից
Բռնագրաված Պաղեստինի հետ Գազայի հատվածի սահմանային տարածքում, «Վերադարձի իրավունք» քայլերթի ընթացքում, Սիոնիստական ռեժիմի զորայինները կրակել են պաղեստինցի ցուցարարների ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է 49 մարդ:
Գազայի հատվածի բոլոր շրջաններից պաղեստինցիները եկել էին բռնագրաված Պաղեստինի հետ Գազայի հատվածի արևելյան սահմաններից՝ մասնակցելու «Վերադարձի իրավունք» քայլերթին:
Պաղեստինցիները, որ մասնակցել էին «Ո՛չ Հորդանան գետի արևմտյան ափի հրեականացմանը» կարգախոսով 61-րդ քայլերթին, ինչպես նախորդ շաբաթների ընթացքում, ենթարկվել են Սիոնիստական ռեժիմի հարձակմանը:
Վնասվածք ստացած անձանց մեջ եղել են մի քանի բուժքույրեր ու բուժաշխատողներ: Տասնյակ բողոքարարներ ևս սիոնիստների կողմից արցունքաբեր գազերի կիրառման հետևաքով շնչառական խնդիրներ են ունեցել:
2018 թվականի մարտին «Վերադարձի իրավունք» ցույցերը մեկնարկելուց ի վեր, 317 պաղեստինցիներ զոհվել են իսրայելցի զորայինների իրականացրած հրաձգությունների հետևանքով: Մարմնական վնասվածքներ է ստացել 31 հազար մարդ: