Արաբիան Եմենի գրոհային գործողությունները դադարեցնելու համար դիմել է Բրիտանիայի օգնությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i108459-Արաբիան_Եմենի_գրոհային_գործողությունները_դադարեցնելու_համար_դիմել_է_Բրիտանիայի_օգնությանը
Եմենի Ազգային փրկության կառավարության տեղեկատվության նախարարն ասել է.«Բրիտանիայի գլխավորությամբ միջազգային միջնորդություններ են արվել Արաբիայի ու ԱԷՄ-ի օդանավակայանների ու օբյեկտների վրա հարձակումները դադարեցվելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2019 13:41 Asia/Tehran
  • Արաբիան Եմենի գրոհային գործողությունները դադարեցնելու համար դիմել է Բրիտանիայի օգնությանը

Եմենի Ազգային փրկության կառավարության տեղեկատվության նախարարն ասել է.«Բրիտանիայի գլխավորությամբ միջազգային միջնորդություններ են արվել Արաբիայի ու ԱԷՄ-ի օդանավակայանների ու օբյեկտների վրա հարձակումները դադարեցվելու համար»:

Զեյֆոլլահ Ալ-Շամին հավելել է.«Արաբիայի կարևոր ու ռազմավարական նշանակության շրջանների վրա Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների վերջին հարաձակումները պատասխան քայլեր են եղել ագրեսորների կործանիչների հարձակումներին և Եմենի շրջափակման շարունակմանը»: 

Մյուս Կողմից Եմենի Զինված ուժերի խոսնակ Յահյա Սարին, Սաուդյան կոալիցիային  կոչ է արել վերջ դնել Եմենի շրջափակմանը, նշելով, որ հակառակ դեպքում, կոալիցիոն ուժերը ցավալի հարձակումների կենթարկվեն  եմենական ուժերի կողմից:

Եմենի բանակը և ժողովրդական ուժերն անցած օրերի ընթացքում  ԱԹՍ-երով մի քանի անգամ հարձակվել են Արաբիայի կարևոր շրջանների, այդ թվում Աբհա քաղաքի օդանավակայանի վրա: