Սիոնիստները խոստովանել են ,որ Իսրայելը պարտվել է դիվանագիտական հարթակում
Իսրայելական Մաարիվ թերթը գրել է.« ՄԱԳԱՏԷ-ին Պաղեստինի անդամակցությունը դիվանագիտական հարթակում ևս մեկ պարտություն է Իսրայելի համար»:
«ՄԱԳԱՏԷ-ին Պաղեստինի անդամակցությունը նշանակում է, որ այս կառույցի տեսուչները կարող են այցելել պաղեստինյան տարածքներ և համոզվել, որ այդ տարածքները զերծ են խաղաղ նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ ճառագայթումներից»,ասված է թերթում:
Մաարիվ թերթն անդրադառնալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը Պաղեստինի անդամակցության վերաբերյալ համաձայնության կապակցությամբ Իսրայելի ԱԳ Նախարարության զայրույթին, հավելել է.«Այս համաձայնությունը ուժի մեջ կմտնի առաջիկա սեպտեմբերին: Այն ստորագրվել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի և Վիեննայում Պաղեստինի դեսպան Սալեհ Ալ-Շաֆիի կողմից»:
ՄԱԳԱՏԷ-ին Պաղեստինի անդամակցությունը ենթահող կստեղծի Պաղեստինը որպես անկախ երկիր ճանաչելու համար: