Սիոնիստ զորայինները հարձակվել են Գազայի հատվածում գտնվող պաղեստինցի ցուցարարների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i108783-Սիոնիստ_զորայինները_հարձակվել_են_Գազայի_հատվածում_գտնվող_պաղեստինցի_ցուցարարների_վրա
Սիոնիստական ռեժիմի զորայինները Գազայի հատվածում գտնվող Ալ-Ուդա ճամբարում պաղեստինցի ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2019 15:06 Asia/Tehran
  • Սիոնիստ  զորայինները հարձակվել են Գազայի հատվածում գտնվող պաղեստինցի ցուցարարների վրա

Սիոնիստական ռեժիմի զորայինները Գազայի հատվածում գտնվող Ալ-Ուդա ճամբարում պաղեստինցի ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել:

Պաղեստինցիներն այսօր Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում բողոքի ցույցեր են անցկացրել ընդդեմ Բահրեյնում ընթացող տնտեսական նիստին և «դարի գործարք» նախագծին:

Պաղեստինցի մի քանի ցուցարարներ վիրավորվել են Սիոնիստական ռեժիմի զորայինների իրականացրած հարձակման հետևանքով:

Ցուցարարները կարգախոսներ են վանկարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Բահրեյնի նիստին մասնակից արաբական երկրների դեմ:

Բահրեյնի նիստը, որ «դարի գործարք» նախագծի իրագործման առաջին փուլն էր, այսօր և վաղը ընթանում է Մանամայում:

Ամերիկյան «դարի գործարք» նախագիծը միտված է Պաղեստինի ժողովրդի իրավունքների ոտնահարմանը: Այդ նախագիծը պատրաստվել է Սիոնիստական ռեժիմի համագործակցությամբ և որոշ արաբական երկրների համաձայնությամբ: