Թուրքիայի բանակի ավիահարձակումը՝ Իրաքի հյուսիսում տեղակայված ՔԲԿ-ի դիրքերի դեմ
Հուլիս 02, 2019 08:54 Asia/Tehran
Թուրքիայի բանակի կործանիչները ռմբակոծել են Իրաքի հյուսիսում տեղակայված ՔԲԿ-ի դիրքերը:
Երեքշաբթի օրը, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ թուրքական բանակի կործանիչները գրոհել են Իրաքի հյուսիսում գտնվող Զափի շրջանում գտնվող ՔԲԿ-ի զինապահեստների ու թագստոցների վրա, ինչի հետևանքով սպանվել են այդ խմբավորման երկու անդամներ:
Վերջին տարիների ընթացքում, ՔԲԿ-ի ուժերին հալածելու պատրվակով, Թուրքիան բազմիցս ոտնձգությունէ իրականացրել Իրաքի տարածքի դեմ:
Այդ ոտնձգություններին խիստ հակադարձել են Իրաքի կառավարությունն ու այլ երկրները:
Պիտակ