Աֆրիկյան լիգան դատապարտում է Լիբիայում արտաքին միջամտությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i109226-Աֆրիկյան_լիգան_դատապարտում_է_Լիբիայում_արտաքին_միջամտությունը
Աֆրիկյան միության անվտանգության եւ խաղաղության խորհուրդը երկուշաբթի օրը մի հայտարարությամբ մտահոգություն է հայտնել Լիբիայում արտաքին միջամտության ավելացման եւ չնայած միջազգային արգելքներին, զենքի շարունակական առաքման կապակցությամբ:
(last modified 2025-09-09T14:47:52+00:00 )
Հուլիս 08, 2019 19:00 Asia/Tehran
  • Աֆրիկյան լիգան դատապարտում է Լիբիայում արտաքին միջամտությունը

Աֆրիկյան միության անվտանգության եւ խաղաղության խորհուրդը երկուշաբթի օրը մի հայտարարությամբ մտահոգություն է հայտնել Լիբիայում արտաքին միջամտության ավելացման եւ չնայած միջազգային արգելքներին, զենքի շարունակական առաքման կապակցությամբ:

Հայտարարությունում  նշված է. «Մենք խստորեն դատապարտում ենք օտարերկրյա միջամտությունները ցանկացած կողմից, որը ազդում է աֆրիկյան մայրցամաքի խաղաղության վրա»:

Հայտարարության մեջ նշվում է, որ Լիբիայում բռնի գործողությունները պետք է արագ դադարեցվեն,  և սկսվի քաղաքական գործընթացը եւ բանակցությունները:

Աֆրիկայի միության անվտանգության  և  խաղաղության խորհուրդը նա և ընդգծել է, իր մտահոգույունը  Լիբիայում զենքի  փոխանցման շարունակման վեաբերյալ:

Լիբիան 2011թ.ի ժողովրդական ապստամբությունից և Մոաամեր Քադաֆիի  բռնապետական իշխանության տապալումից հետո, Միացյալ Նահանգների, եվրոպական եւ տարածաշրջանի որոշ  երկրների միջամտության հետևանքով անկայուն է դարձել և վերջերս առաջացած լարվածության հետևանքով զոհվել են  հազարավոր մարդիկ: