Իսրայելը զորավարժություն է անցկացնում Պաղեստինի բռնագրավված տարածքներում
Հուլիս 14, 2019 13:27 Asia/Tehran
Իսրայելի բանակի խոսնակը Ասդուդի նավահանգստում սիոնիստ բանակայինների զորավարժության մասին է տեղեկացրել:
Իսրայելի բանակի խոսնակը հայտարարել է, որ այդ ռեժիմի բանակայինների զորավարժությունը մեկնարկել է կիրակի առավոտյան և շարունակվելու է մինչև երեքշաբթի օրը:
Նա նշել է, որ այդ ռազմափորձը ընթացիկ տարվա նախապես ճշտված ծրագրերի շարանում է իրագործվում:
Զավթողական քաղաքականությունների շրջանակում Իսրայելը փորձում է ռազմամոլությամբ և ԱՄՆ-ի հովանավորությամբ, զորավարժություններ անցկացնելով, այդ ռեժիմի առջև ծառացած դժվարություններից շեղել ներքին ու արտաքին հանրային կարծիքի ուշադրությունը և իր տիրակալական քաղաքականությունները պարտադրել տարածաշրջանի երկրներին:
Պիտակ