Իրաքի վարչապետ.«Բաղդադը երբեք Իրանի դեմ շրջափակումների մաս չի կազմելու»
ԻԻՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ, Իրաքի վարչապետն ասել է.«Բաղդադը երբեք Իրանի դեմ շրջափակումներին մաս չի կազմելու»:
Երկուշաբթի երեկոյան, Թեհրանում, Իրաքի վարչապետ Ադել Աբդոլմահդիի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Թեհրան-Բաղդադ համագործակցությունների ընդլայնումն ազդեցիկ է լինելու տարածաշրջանում անհրաժեշտ անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ»:
Նշելով, որ ԻԻՀ-ը տարածաշրջանում և այլ տարածքներում լարվածության սրման չի ձգտում և երբեք պատերազմի սկսողը չի լինելու, Ռոհանին ասել է.«Պատմության ընթացքում Իրանը Պարսից Ծոցում, Հորմոզի նեղուցում և Օմանի ծովում նավերի ազատ երթևեկության ու անվտանգության գլխավոր պաշտպանՆ է եղել և շարունակելու է այդպես լինել»:
Հանդիպման ժամանակ, Իրաքի վարչապետ Ադել Աբդոլմահդին ասել է.«Իրանի ու Իրաքի միջև եղբայրության ու բարեկամության զգացմունքը փոխադարձ է»:
Անդրադառնալով տարածաշրջանում լարվածությունների սրմանը, Իրաքի վարչապետն ասել է.«Իրաքը երբեք Իրանի դեմ շարջափակումների մաս չի կազմել ու չի կազմելու»: