Իսրայելի հիվանդանոցների ու բուժկենտրոնների աշխատակիցները զանգվածային գործադուլ են հայտարարել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i109753-Իսրայելի_հիվանդանոցների_ու_բուժկենտրոնների_աշխատակիցները_զանգվածային_գործադուլ_են_հայտարարել
Իսրայելի առողջապահության բաժնի աշխատակիցները բողոքելով աշխատուժի պակասի, կենսապայմանների ու հնարավորությունների բացակայության դեմ, գործադուլ են հայտարարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2019 14:44 Asia/Tehran
  • Իսրայելի հիվանդանոցների ու բուժկենտրոնների աշխատակիցները զանգվածային գործադուլ են հայտարարել

Իսրայելի առողջապահության բաժնի աշխատակիցները բողոքելով աշխատուժի պակասի, կենսապայմանների ու հնարավորությունների բացակայության դեմ, գործադուլ են հայտարարել:

Սիոնիստական ռեժիմի կողմից բռնագրավված տարածքների բոլոր հիվանդանոցների ու բուժկենտրոնների աշխատակիցները երեքշաբթի առավոտյան առաջին ժամերից գործադուլ են հայտարարել:

Սիոնիստական ռեժիմի առողջապահության բաժինը, որ 2019 թվականի բյուջեում  այդ ռեժիմի ռազմական ու անվտանգության բաժնին հատկացված մեծ բյուջեի պատճառով հայտնվեց դեֆիցիտի առջև, ստիպված եղավ աշխատանքից հեռացնել առողջապահական կենտրոնների մեծ թվով աշխատակիցների և արդյունքում աշխատանքային ճնշումը փոխանցվեց անձնակազմի մնացած անդամներին:

Սիոնիստական  ռեժիմի լրատվամիջոցներից մեկը հայտարարել է, որ իսրայելական հիվանդանոցները միայն անհրաժեշտ վիրահատություններ են իրականացնում: 

Ողջ աշխարհում Սիոնիստական ռեժիմի տասնյակ դիվանագետներ սպառնացել են, որ ռեժիմի ԱԳ նախարարությունում տիրող ֆինանսական ճգնաժամի պատճառով  կփակվեն ռեժիմի որոշ դիվանագիտական գրասենյակներ ու ներկայացուցչություններ: