Եմենի պատերազմում կիրառվում են Ավստրալիայի արտադրության զենքեր
The Guardian օրաթերթը հաղորդել է, որ Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները, Եմենի պատերազմում օգտագործում են Ավստրալիայի արտադրության զենքեր:
Գաղտնի պատկերները, որոնք գտնվում են Guardian- ի տրամադրության տակ, ցույց են տալիս, որ այն զենքի համակարգերը որոնք Սիդնեյի միջազգային օդանավակայանից, տեղափոխվել են ԱՄԷ-ի բանակի համատեղ հրամանատարության կենտրոն, արտադրվել են Ավստրալիայի EOS կորպորացիայում:
Guardian- ի այդ պատկերները հաստատում են, որ զենքերը գնել են Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ը, որոնք Եմենում ավերիչ պատերազմում են հրահրել:
Սաուդյան Արաբիայի ու իր դաշնակիցների հարձակումների հետևանքով, մինչ օրս սպանվել են ավելի քան 16 հազար եմենցիներ, տասնյակ հազարավորները վիրավորվել են, միլիոնավոր ուրիշներ հայտնվել փախստականի կարգավիճակում: