Գազայի հյուսիսում խոցվել է սիոնիստների լրտեսական ԱԹՍ-ը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i110498-Գազայի_հյուսիսում_խոցվել_է_սիոնիստների_լրտեսական_ԱԹՍ_ը
Պաղեստինյան աղբյուրները հաղորդել են, որ դիմակայության ուժերը Գազայի հյուսիսում խոցել են Սիոնիստական ռեժիմի բանակի լրտեսական ԱԹՍ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2019 17:03 Asia/Tehran
  • Գազայի հյուսիսում խոցվել է սիոնիստների լրտեսական ԱԹՍ-ը

Պաղեստինյան աղբյուրները հաղորդել են, որ դիմակայության ուժերը Գազայի հյուսիսում խոցել են Սիոնիստական ռեժիմի բանակի լրտեսական ԱԹՍ-ը:

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, դիմադրության ուժերը չորեքշաբթի երեկոյան Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեթ Լահիայի երկնքում խոցել են Սիոնիստական ռեժիմի լրտեսական ԱԹՍ-ը:

Օգոստոսի 2-ին, դիմադրության ուժերը Գազայի հատվածում խոցել են Սիոնիստական ռեժիմի մեկ այլ լրտեսական ԱԹՍ:

Սիոնիստական ռեժիմի բանակի անօդաչու թռչող սարքերը և կործանիչերը միշտ թիրախավորում են Գազայի հատվածը:

Սիոնիստական ռեժիմը 2007 թվականից ի վեր խստացրել է Գազայի հատվածի տնտեսական շրջափակումը: