Գազայի հյուսիսում խոցվել է սիոնիստների լրտեսական ԱԹՍ-ը
Օգոստոս 15, 2019 17:03 Asia/Tehran
Պաղեստինյան աղբյուրները հաղորդել են, որ դիմակայության ուժերը Գազայի հյուսիսում խոցել են Սիոնիստական ռեժիմի բանակի լրտեսական ԱԹՍ-ը:
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, դիմադրության ուժերը չորեքշաբթի երեկոյան Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեթ Լահիայի երկնքում խոցել են Սիոնիստական ռեժիմի լրտեսական ԱԹՍ-ը:
Օգոստոսի 2-ին, դիմադրության ուժերը Գազայի հատվածում խոցել են Սիոնիստական ռեժիմի մեկ այլ լրտեսական ԱԹՍ:
Սիոնիստական ռեժիմի բանակի անօդաչու թռչող սարքերը և կործանիչերը միշտ թիրախավորում են Գազայի հատվածը:
Սիոնիստական ռեժիմը 2007 թվականից ի վեր խստացրել է Գազայի հատվածի տնտեսական շրջափակումը:
Պիտակ