Սիրիա. Տարածաշրջանի հակամարտությունների հիմնական պատճառն Իսրայելի օկուպացման քաղաքականությունն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i110684-Սիրիա._Տարածաշրջանի_հակամարտությունների_հիմնական_պատճառն_Իսրայելի_օկուպացման_քաղաքականությունն_է
ՄԱԿ-ում Սիրայի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելի կողմից արաբական հողերի, այդ թվում՝ Գոլանի բարձունքների գրավումը, տարածաշրջանում հակամարտությունների հիմնական պատճառն է:
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Օգոստոս 21, 2019 08:56 Asia/Tehran
  • Սիրիա. Տարածաշրջանի հակամարտությունների հիմնական պատճառն Իսրայելի օկուպացման քաղաքականությունն է

ՄԱԿ-ում Սիրայի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելի կողմից արաբական հողերի, այդ թվում՝ Գոլանի բարձունքների գրավումը, տարածաշրջանում հակամարտությունների հիմնական պատճառն է:

Երեքշաբթի օրը, Բաշար Ալջաֆարին, Միջին Արևելքի խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքների քննարկման նպատակով գումարված ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է. «Գաղութարար երկրների անբարո քաղաքականությունների հետևանքով, Միջին Արևելքի տարածաշրջանը սարսափելի իրադարձությունների ականատես է լինում»:

Ալջաֆարին դատարապտել է տարածաշրջանում հակամարտությունների սրումը, որոնց նպատակն է կանխել Իսրայելի օկուպացիոն քաղաքականության դադարեցումը: Նա թուրքական ու ամերիկյան ուժերին կոչ է արել դուրս գալ Սիրիայից:

Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, ԱՄՆ-ն ու Թուրքիան, առանց Սիրիայի կառավարության թույլտվության, ռազմական ներկայություն ունեն այս երկրում:

Դամասկոսը բազմիցս դատապարտել է Սիրիայում Թուրքիայի և ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը: