Բաղդադը թույլ չի տա օգտվել իր տարածքից՝ հարևաների դեմ հարձակման համար
Իրաքի նախագահը հայտարարել է. «Բաղդադը որևէ երկրի թույլ չի տա իր հողից օգտվել՝ հարևանների վրա հարձակվելու համար»:
Բարհամ Սալեհը, շաբաթ օրը մի խումբ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իրաքցիները պետք է միավորվեն և թույլ չտան, որպեսզի այդ երկիրը վերածվի հարևանների վրա հարձակումներ իրականացնելու վայրի:
Իրաքի նախագահը, կառավարությանը և բոլոր գործադիր մարմիններին կոչ է արել հավատարիմ մնալ պատերազմի դեմ իրենց դիրքորոշոմանը և կատարել տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու, ինչպես նաև տարածաշրջային համագործակցությանն ու ազգային միասնականությանն ուղղված իրենց հանձնառությունը:
Բարհամ Սալեհը նշել է, որ ազգային միասնականությունը և ժողորդավարական համակարգի խթանումը, Իրաքի վերականգնւոմը և քաղաքացիներին ծառայությունների մատուցումը, կառավարության գերակայություններից են: