Պաղեստինցիները բողոքել են կալանավորված պաղեստինցու մահվան դեմ
Հորդանան գետի արևմտյան ափի մի խումբ պաղեստինցի բնակիչներ, բողոքի ցույց են անցկացրել Սիոնիստական ռեժիմի բանտում պաղեստինցի գերու մահվան դեմ:
47 ամյա պաղեստինցի Բասամ Ալսաին մահացել է կիրակի օրը՝ իսրայելական Իսաֆ Հարուֆ բանտում՝ խոշտանգումների և բժշկական օգնություն չստանալու հետևանքով:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, նույն բանտի պաղեստինցի կալանավորները հայտարարել են, որ հացադուլ են անելու, մինչև Բասամ Ալսայի դիակի հանձնումը:
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեն, Սիոնիստական ռեժիմին է պատասխանատու համարել պաղեստինցի գերու մահվան մեջ:
Պաղեստինցի գերիները Սիոնիստական ռեժիմի բանտերում մշտապես ենթարկվում են ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների ու անմարդկային վերաբերմունքի: