Իրանը մատակարարում է Իրաքի էլեկտրաէներգիայի 40 տոկոսը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i111450-Իրանը_մատակարարում_է_Իրաքի_էլեկտրաէներգիայի_40_տոկոսը
Իրան-Իրաք առևտրի պալատի գլխավոր քարտուղարն ասել է.«Ներկայումս Իրաքի անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 40 տոկոսը մատակարարվում է Իրանի կողմից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2019 13:18 Asia/Tehran
  • Իրանը մատակարարում  է Իրաքի էլեկտրաէներգիայի 40 տոկոսը

Իրան-Իրաք առևտրի պալատի գլխավոր քարտուղարն ասել է.«Ներկայումս Իրաքի անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 40 տոկոսը մատակարարվում է Իրանի կողմից»:

Իրան-Իրաք առևտրի պալատի գլխավոր քարտուղար Սեյեդ Համիդ Հոսեյնին նշել է.«Իրանից Իրաք  էլեկտրաէներգիայի արտահանումների ծավալը տարեկան կազմում է 600-700 միլիոն դոլար»:

Նշելով, որ Իրանն օրական մոտ 38 միլիոն խորանարդ  մետր գազ է արտահանում Իրաք, Հոսեյնին հստակեցրել է.«Իրաքի  առնվազն 250 մեգավատ հզորությամբ Էլեկտրակայանների վառելիքն այդ գազով է  ապահովվում»:

Նշելով, որ Իրաքի ժողովուրդը ներկա պայմաններում կանգնած է էլեկտրաէներգիայի խիստ պակասի առջև, Իրան-Իրաք առևտրի պալատի գլխավոր քարտուղարն ասել է.«Իրաքի շատ քաղաքացիներ ստիպված են գեներատորներ օգտագործել: Քանի որ դիզելային վառելիքի գները բարձր են, գեներատորների էլեկտրաէներգիան շատ թանկ է լինում իրաքցի ընտանիքների համար»: