Սիոնիստական ռեժիմում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i111549-Սիոնիստական_ռեժիմում_մեկնարկել_են_խորհրդարանական_ընտրությունները
Երեքշաբթի առավոտյան, բռնագրավված Պաղեստինում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների 22-րդ շրջանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 17, 2019 13:23 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Երեքշաբթի առավոտյան, բռնագրավված Պաղեստինում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների 22-րդ շրջանը:

Ընտրություններում 11 կուսակցություններ մրցում են խորհրդարանի 120 մանդատները շահելու համար: Բենիամին Նեթանյահուի գլխավորած իշխող «Լիքուդ» կուսակցության գլխավոր մրցակիցը Իսրայելի դրոշի գույներով «Կապույտ և սպիտակ» դաշինքն է, այդ ռեժիմի բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Բենի Գանցի գլխավորությամբ:

Ապրիլին կայացած ընտրություններից հետո, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չկարողացավ ապահովել խորհրդարանական մեծամասնության աջակցությունը, ինչը հանգեցրեց Քնեսետի լուծարմանը: 

Այս բոլորն այն դեպքում, երբ վերջերս Բենիամին Նեթանյահուն խոստացել է, որ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում, բռնագրավված տարածքներին է կցել Հորդանան գետի արևմտյան ափի որոշ հատվածները  և Մեռյալ ծովի հյուսիսային հատվածը: