Բահրեյնն ԱՄՆ-ից Patriot հրթիռային համակարգ է գնում
Բահրեյնի գահաժառանգ արքայազնը տեղեկացրել է ԱՄՆ-ից Patriot հրթիռային համակարգ գնելու պայմանագիր կնքելու մասին:
Բահրեյնի գահաժառանգ արքայազն Սալման Բեն Համադ Ալե Խալիֆան երկուշաբթի օրը Սպիտակ Տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո ասել է.«Մանաման Patriot հրթիռային համակարգ գնելու մասին պայմանագիր է կնքել ԱՄՆ-ի հետ, և մոտ ապագայում ստանալու է այդ համակարգը»:
Սալման Բեն Համադ Ալե Խալիֆան ասել է, որ Թրամփի հետ իր բանակցությունները կենտրոնացած են եղել երկու երկրի միջև առևտրի ու անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման վրա:
Միացյալ Նահանգները վերջին տարիներին տարածաշրջանում իրանաֆոբիա տարածելով, տասնյակ միլիարդ դոլարի զենք է վաճառել տարածաշրջանի երկրներին: Այդ զենքերի մեծ մասն օգտագործվել է Եմենի անպաշտպան ժողովրդի վրա հարձակվելու համար, ինչին խստորեն ընդդիմացել են արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունները: