Բահրեյնն ԱՄՆ-ից Patriot հրթիռային համակարգ է գնում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i111553-Բահրեյնն_ԱՄՆ_ից_patriot_հրթիռային_համակարգ_է_գնում
Բահրեյնի գահաժառանգ արքայազնը տեղեկացրել է ԱՄՆ-ից Patriot հրթիռային համակարգ գնելու պայմանագիր կնքելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2019 13:34 Asia/Tehran
  • Բահրեյնն  ԱՄՆ-ից  Patriot հրթիռային համակարգ է գնում

Բահրեյնի գահաժառանգ արքայազնը տեղեկացրել է ԱՄՆ-ից Patriot հրթիռային համակարգ գնելու պայմանագիր կնքելու մասին:

Բահրեյնի գահաժառանգ արքայազն Սալման Բեն Համադ Ալե Խալիֆան երկուշաբթի օրը Սպիտակ Տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո ասել է.«Մանաման   Patriot հրթիռային համակարգ գնելու մասին  պայմանագիր է կնքել ԱՄՆ-ի հետ, և մոտ ապագայում ստանալու է այդ համակարգը»:

Սալման Բեն Համադ Ալե Խալիֆան ասել է, որ Թրամփի հետ իր բանակցությունները կենտրոնացած են եղել երկու երկրի միջև առևտրի ու անվտանգության  ոլորտում համագործակցության ամրապնդման վրա:

Միացյալ Նահանգները վերջին տարիներին տարածաշրջանում իրանաֆոբիա տարածելով, տասնյակ միլիարդ դոլարի զենք է վաճառել տարածաշրջանի երկրներին: Այդ զենքերի մեծ մասն օգտագործվել է Եմենի անպաշտպան ժողովրդի վրա հարձակվելու համար, ինչին խստորեն ընդդիմացել են արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունները: