Իսրայելցի արաբները դեմ են Նեթանյահուին
Արաբական համատեղ ցուցակը կառավարություն կազմելու համար իր հովանավորությունն է հայտնել Բենի Գանցի նկատմամբ և այդպիսով Բենիամին Նեթանյահուն մեկ քայլով մոտեցել է բանտի դռներին:
Կիրակի օրը, Իսրայելի նախագահ Ռովին Ռիվլինի հետ հանդիպման ժամանակ, Արաբական համատեղ կոալիցիայի ղեկավար Իմեն Օդեն ասել է.«Մենք ցանկանում ենք վերջ դնել Նեթանյահուի ժամանակներին: Հետևավար խորհուրդ ենք տալիս, որպեսզի Բենի Գանցը կազմի հաջորդ կառավարության կազմը»:
Հաղորդման համաձայն, Նեթանյահուն քննադատել է Բենի Գանցի նկատմամբ արաբական համատեղ ցուցակի հովանավորությունը:
Երեքշաբթի օրը, կայացել է վերջին վեց ամիսների ընթացքում Իսրայելի երկրորդ խորհրդարանական ընտրությունները: Ընտրությունների արդյունքների համաձայն, «Կապույտ և սպիտակ» կուսակցությունը Իսրայելի խորհրդարանում ստացել է 33 տեղ, իսկ «Լիքուդը»՝ 32: Արաբական համատեղ կոալիցիան խորհրդարանի 120 մանդատներից 13-ին է տիրացել:
Նեթանյահուն վարչապետ չընտրվելու դեպքում, կոռուպցիոն գործերի պատճառով ազատազրկվելու է: