Սիոնիստները մեքենայով վրաերթի են ենթարկել մի պաղեստինցի աղջկա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i112142-Սիոնիստները_մեքենայով_վրաերթի_են_ենթարկել_մի_պաղեստինցի_աղջկա
Ավանաբնակ մի սիոնիստ, Հորդանան գետի արևմտյան ափին մեքենայով վրաերթի է ենթարկել 10 ամյա մի պաղեստինցի աղջիկ երեխայի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2019 14:11 Asia/Tehran
  • Սիոնիստները մեքենայով վրաերթի են ենթարկել մի պաղեստինցի  աղջկա

Ավանաբնակ մի սիոնիստ, Հորդանան գետի արևմտյան ափին մեքենայով վրաերթի է ենթարկել 10 ամյա մի պաղեստինցի աղջիկ երեխայի:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ավանաբնակ սիոնիստը Հորդանան գետի արևմտյան ափին Բեթղեհեմ քաղաքի արևելքում մեքենայով վրաերթի է ենթարկել 10 ամյա պաղեստինցի Խադիջա Մորադ Թանուհին, որը մարմնական  վնասվածք է ստացել: 

Ականատեսների վկայությամբ, սիոնիստական ուժերը թույլ չեն տվել Պաղեստինի Կարմիր մահիկի խմբին մոտենալ վիրավորված աղջկան և նրան տեղափոխվել են օկուպացված Ղոդսի հիվանդանոց:

Սիոնիստական ավանաբնակները, եբեմն միտումնավոր կերպով Պաղեստինի ինքնավար վարչակազմի վերահսկողության տակ գտնվող քաղաքներից դուրս ճանապարհներին վրաերթի են ենթարկում պաղեստինցիներին:

2019 թ. մարտին,  մի ավանաբնակ սիոնիստ Բեթղեհեմում բեռնատար մեքենայով վրաերթի  ենթարկեց 42-ամյա պաղեստինցի ուսուցիչ Ֆաթիմա Սոլեյմանիին, որի հետևանքով վերջինս նահատակվեց: