Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը մահապատիժ է պահանջել 45 հոգու համար
Հոկտեմբեր 04, 2019 17:17 Asia/Tehran
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը ահաբեկչական մի խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով, մահապատիժ է պահանջել 45 հոգու համար: Այդ անձանց ցուցադրական դատավարությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը:
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը այդ անձանց մեղադրել է Աբհայի, Նաջրանի և Ալ-Հեսայի մզկիթներում տեղի ունեցած պայթյուններում դերակատար լինելու և մի քանի անվտանգության ուժեր, այդ թվում ՝ բանակի մի գնդապետին սպանելու մեջ:
Անցած ապրիլին, Սաուդյան Արաբիան ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու և հանրային կարգը խափանելու մեղադրանքով մահապատժի է ենթարկել 37 հոգու, սակայն այդ մահապատիժների գլխավոր պատճառը հակապետական ցույցերին մասնակցելն է եղել: Հիշյալ 37 հոգուց 32-ը շիաներ էին:
Պիտակ