Սաուդյան Արաբիան ստիպված է եղել Հնդկաստանից գազ գնել
Սաուդյան Արամքո նավթային ընկերությունը, Եմենի բանակի անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո, ավելացրել է բենզինի գնումը Հնդկաստանից:
The Economics Times– ը, հաղորդել է, որ ընկերությունը Հնդկաստանի Ռելայնս ընկերույունից գնել է 30 հազար տոննա բենզին՝ Սաուդյան Արաբիայի վառելիքի պակասը լրացնելու համար:
Հակադարձելով Եմենի դեմ սաուդյան ռեժիմի ոճրագործություններին, սեպտեմբերի 14-ին, Եմենի բանակի ԱԹՍ-երի ջոկատը և ժողովրդական կոմիտեների ուժերը, ԱԹՍ-երով ռմբակոծել են Սաուդյան Արաբիայի Արամքո նավթի ազգային ընկերության Բաղիղ և Խարիս նավթավերամշակման օբյեկտները: Այս հարձակման հետևանքով, կարճ ժամանակով այդ երկրի նավթի արդյունահանման ծավալները կրճատվեցին և նավթի համաշխարհային գները բարձրացան: Արաբիայի նավթային օբյեկտների վրա իրականացված հարձակումներից հետո, այդ երկրի բորսայի ինդեքսն այսօր 2 տոկոս անկում է գրանցել: