Իսրայելն ապագա ցանկացած պատերազմում ծանր պարտություն կկրի
Իսրայելական «Եդիոթ Ահարոնոթ» թերթը գրել է, որ Սիոնիստական ռեժիմը ապագա ցանկացած պատերազմում ծանր պարտության է կրելու:
Օրաթերթը գրել է, որ պատճառն այդ ռեժիմի բանակի կարողության նկատմամբ առկա անվստահությունն է:
Հաղորդման համաձայն, սիոնիստներին անհանգստացնում է ներքին ճակատում տիրող իրավիճակը: Եվ չնայած նրանք փորձեցին մանևրել Հեզբոլլայի հետ պատերազմում, 30 միլիարդ շեկել հատկացնելով բանակին՝ Գազայի հատվածից ու հյուսիսից ուղարկված հրթիռներից պաշտպանվելու համար, սակայն ռեժիմի ներսում իրավիճակը մտահոգիչ է:
2006թ Իսրայելի ու Հեզբոլլահի միջև տեղի ունեցած պատերազմից հետո, որը կոտրեց Սիոնիստական ռեժիմի անպարտելիության միֆը, այս ռեժիմի բանակը բախվել է մի շարք խնդիրների, որոնցից է բանակայինների հոգեկան վատ վիճակը: