Լիբանանի նախագահ. Իսրայելը փորձում է նոր քաղաքականություն պարտադրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i112494-Լիբանանի_նախագահ._Իսրայելը_փորձում_է_նոր_քաղաքականություն_պարտադրել
Լիբանանի նախագահն ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմը իր ագրեսիայով փորձում է նոր քաղաքանաություն պարտադրել տարածաշրջանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2019 14:11 Asia/Tehran
  • Լիբանանի նախագահ. Իսրայելը փորձում է նոր քաղաքականություն պարտադրել

Լիբանանի նախագահն ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմը իր ագրեսիայով փորձում է նոր քաղաքանաություն պարտադրել տարածաշրջանին:

Երկուշաբթի օրը, Լիբանանի նախագահ Միշել Աունն ասել է.«Սիոնիստական ռեժիմի գործողությունները՝ Ղոդս քաղաքի հրեականացումից մինչև քաղաքավանների կառուցումը և ռասիստական օրենքները և միջազգային սահմանների և օրենքների խախտումը, միտված են տարածաշրջանին նոր քաղաքականություն պարտադրել»:

Լիբանանի նախագահն ընդգծել է, որ պատերազմները որոշ չափով նվազել են, սակայն հետևանքները շարունակվում են, և առավել վտանգավոր խնդիրն է այդ պատերազմների դավադրական արդյունքներն են:

Միշել Աուն ասել է.«Որոշ ռեժիմներ փորձում են մասնատել տարածաշրջանը ցեղային, կրոնական և աշխարհագրական առումով և ամրապնդել կոալիցիաները` հիմնված ռասիզմի և աղանդավորության վրա, որպեսզի կարողանան տարածաշրջանում իրականացնել «դարի գործարք» պլանը: