Հակակառավարական ցույցեր Լիբանանում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i112618-Հակակառավարական_ցույցեր_Լիբանանում
Հինգշաբթի օրը, Լիբանանի տարբեր քաղաքներում, հատկապես մայրաքաղաքում, տեղի են ունեցել հակակառավարական բողոքի ցույցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2019 05:16 Asia/Tehran
  • Հակակառավարական ցույցեր Լիբանանում

Հինգշաբթի օրը, Լիբանանի տարբեր քաղաքներում, հատկապես մայրաքաղաքում, տեղի են ունեցել հակակառավարական բողոքի ցույցեր:

Լիբանանի պաշտոնական NNA գործակալության հաղորդման համաձայն, մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Բեյրութում տեղի ունեցած բողոքի ցույցերի մասնակիցները, բողոքելով կառավարության թույլ գործունեության դեմ, պահանջել են բարելավել հասարակության կենցաղային ու տնտեսական պայմանները:

Մի խումբ բղոքորար երիտասարդներ, փակել են դեպի Բեյրութի միջազգային օդանավակայան տանող ճանապարհը, ճանապարհին վառելով անվադողեր:

Որոշ շրջաններում տեղակայվել են հակահեղափոխական ուժեր, իսկ Բեյրութի Ռաֆիկ Հարիրի անվան միջազգային օդանավակայանից դեպի քաղաք տանող երթուղին երկու կողմից արգելափակված է:

Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

Բեյրութում և մի շարք այլ քաղաքներում, ներառյալ՝ հյուսիսում գտնվող Տրիպոլում և հարավում գտնվող Սիդոնում նույնպես երկու շաբաթ առաջ տեղի են ունեցել հակակառավարական ցույցեր: