Բեյրութում շարունակվում են բողոքի ցույցերը
Բեյրութի ցուցարարները հավաքվել են վարչապետի նստավայրի և խորհրդարանի շենքերի դիմաց:
Հինգշաբթի օրը մեկնարակած ցույցը շարունակվել է նաև այսօր՝ վարչապետի նստավայրի և խորհրդարանի շենքերի դիմաց: Ցուցարարները բողոքել են տնտեսական վատ պայմանների դեմ և վանկարկել հակակառավարական կարգախոսներ:
Մի շարք ցուցարարներ հավաքվել են վարչապետ Սաադ Հարիրիի նստավայրի Բեյթ Ալվասաթի մերձակայքում:
Այսօր լիբանանյան դպրոցներն ու բանկերը փակ են եղել:
Բեյրութում և մի շարք այլ քաղաքներում, ներառյալ՝ հյուսիսում գտնվող Տրիպոլում և հարավում գտնվող Սիդոնում նույնպես երկու շաբաթ առաջ տեղի են ունեցել հակակառավարական ցույցեր՝ Սաիդ Հարիրիի կառավարության թույլ գործունեության դեմ: Ցուցարարները պահանջել են բարելավել հասարակության կենցաղային ու տնտեսական պայմանները