Լիբանանում ընթացող ցույցերի ընթացքում ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ
Լիբանանյան աղբյուրներ հաղորդել են, որ Լիբանանի քաղաքացիների իրականացրած ցույցերի ընթացքում, ձերբակալվել են տասնյակ ցուցարարներ:
Լիբանանում լույս տեսնող Ալ-Նահար լրատվական կայքը, ուրբաթ օրը հղում անելով անվտանգության աղբյուրներին, հաղորդել է, որ ցույցերի ընթացքում վիրավորվել է անվտանգության ծառայության 52 աշխատակից: Ձերբակալվել են բողոքի ակցիայի 70 մասնակիցներ:
Ըստ աղբյուրի՝ նրանք ովքեր ցույցերի ընթացքում դիվերսիոն գործողություններ են իրականացրել, հրկիզել ու գողացել են հանրային գույքը, ձերբակալվել են:
Արդեն մի քանի օր, Լիբանանի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Բեյրութում, զանգվածային ցույցեր են ընթանում: Մարդիկ բողոքում են Լիբանանի վարչապետ Սաադ Ալ-Հարիրիի կառավարության վարած տնտեսական քաղաքականության դեմ:
Լիբանանի նախագահ Միշել Աունը մի խումբ բողոքարարների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ամեն ինչ անելու է՝ մարդկանց ցավը թեթևացնելու համար: