Բահրեյնում հացադուլի դիմած մի քանի բանտարկյալների առողջական վիճակը ծանր է
(last modified Sun, 20 Oct 2019 14:53:36 GMT )
Հոկտեմբեր 20, 2019 18:23 Asia/Tehran
  • Բահրեյնում հացադուլի դիմած մի քանի բանտարկյալների առողջական վիճակը ծանր է

Իրավական աղբյուրները տեղեկացրել են, որ Բահրեյնի կենտրոնական բանտում հացադուլի դիմած բանտարկյալների առողջական վիճակը ծանր է:

Բահրեյնի «Al lualua» հեռուստաընկերության կայքը հաղորդել է, որ իրավական աղբյուրների փոխանցմամբ  բահրեյնցի բանտարկյալներն արդեն 12 օր հացադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են անօրինական ձերբակալության ու անարդար դատավարության դեմ:

Բանտի պատասխանատուները ոչ մի քայլ չեն արել բանտարկյալներին բուժելու համար և նրանց բուժումը պայմանավորել են  հացադուլի դադարեցմամբ:

Բահրեյնցի բանտարկյալների ընտանիքներն այդ երկրի ներքին գործերի նախարարությանն են ճանաչում բանտարկյալների անվտանգության պատախանատուն: Նրանք պահանջում են, որպեսզի նախարարությունն անհապաղ քայլեր ձեռնարկի բանտարկյալների կարիքներն ապահովելու և նրանց բուժելու համար:

 2011 թվականի փետրվարի 14-ից առ այսօր, Բահրեյնում Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ ժողովրդական բողոքի ցույցեր են ընթանում:

Ալե Խալիֆայի ռեժիմը մոտ 8 տարի առաջ Բահրեյնի ավելի քան 11 հազար քաղաքացիների ձերբակալեց անհիմն մեղադրանքներով: Նրանցից մի խմբին մահապատժի ենթարկեց, մեծ մասին էլ զրկեց քաղաքացիությունից կամ  վտարեց երկրից: