Լիբանանցի բողոքարարները ծածանել են Պաղեստինի դրոշը և հրկիզել ԱՄՆ-ի դրոշը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i112773-Լիբանանցի_բողոքարարները_ծածանել_են_Պաղեստինի_դրոշը_և_հրկիզել_ԱՄՆ_ի_դրոշը
Լիբանանցի բողոքարարները Պաղեստինի դրոշը բարձրացնելով, իրենց համերաշխությունն են հայտնել պաղեստինցիներին և հրկիզելով ԱՄՆ-ի դրոշը, բողոքել են այդ երկրի վարած քաղաքականությունների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2019 15:18 Asia/Tehran
  • Լիբանանցի բողոքարարները ծածանել են Պաղեստինի դրոշը և հրկիզել ԱՄՆ-ի դրոշը

Լիբանանցի բողոքարարները Պաղեստինի դրոշը բարձրացնելով, իրենց համերաշխությունն են հայտնել պաղեստինցիներին և հրկիզելով ԱՄՆ-ի դրոշը, բողոքել են այդ երկրի վարած քաղաքականությունների դեմ:

Ակցիայի 6-րդ օրը, բողոքարարները հավաքվելով Բեյրութում գտնվող Կենտրոնական բանկի շենքի առջև, հայտարարել են.«Չնայած երկրի վարչապետ Սաադ Հարիրի առաջարկած նախագծի վավերացմանը, մենք շարունակելու ենք ցույցերը»:

Ակցիայի մասնակիցները բողոքում են հարկերի սահմանման և որոշ պաշտոնատարների  ֆինանսական կոռուպցիայի դեմ: Նրանք այդ պաշտոնյաների հրաժարականն են պահանջում: Լիբանանցիները բողոքի ուղերձ են հղել ԱՄՆ-ի ղեկավարներին,  և բարեկամության ուղերձ Պաղեստինի ժողովրդին:

Ցուցարարները երկուշաբթի օրը հրկիզել են Սիոնիստական ռեժիմի դրոշը և բողոքել այդ ռեժիմի քաղաքականությունների դեմ:

Լիբանանցի բողոքարարներն այն դեպքում են շարունակում իրենց ցույցերը, երբ Լիբանանի քաղաքական խմբերն ու կուսակցությունները երեկ համաձայնել են Լիբանանի վարչապետ Ալ-Հարիրիի առաջարկած նախագծին  ժողովրդի դժգոհությունը մեղմելու և  տնտեսական վիճակը բարելավելու նպատակով: :