Լիբանանում որսորդական հրացանով խոցվել է իսրայելական ԱԹՍ
Հոկտեմբեր 23, 2019 07:41 Asia/Tehran
Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդել են երկրի հարավային օդային սահմաններին որսորդական հրացանով իսրայելական լրտեսական ԱԹՍ-ի խոցման մասին:
ԱԹՍ-ը խոցվել է այսօր առավոտյան՝ Պաղեստինի հետ սահմանին Ֆաթեմե շրջանի Քաֆրքալ գյուղի մոտ: Լիբանանի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱԹՍ-ը խոցել է մի քաղաքացիական անձ, իրեն պատկանող որսորդական հրացանով: Լուրի հրապարակումից կարճ ժամանակ անց, Իսրայելի ԶՈՒ խոսնակը հաստատել է այն:
Պիտակ