Լիբանանում ցույցերը շարունակվում են արդեն յոթերորդ օրը
Հոկտեմբեր 23, 2019 08:45 Asia/Tehran
Լիբանանում անցկացվող բողոքի ցույցերը շարունակվել են նաև չորեքշաբթի օրը:
Ցուցարարները կոչ են արել համընդհանրո գործադրուլ հայտարարել ամբողջ երկրում: Չնայած անվտանգության ուժերի կողմից ճանապարհները բացելուն ուղղված ջանքերին, երկրում, հատկապես մայրաքաղաք Բեյրութում, տասնյակ ճանապարհներ մնում են փակ:
Բողոքարարները հավաքվել են խոշոր քաղաքների, այդ թվում՝ Տրիրպոլիի և Սուրի փողոցներում: Նրանք հայտարարել են, որ չեն ընդունում կառավարության հաստատած նախագիծը:
Երեքշաբթի օրը, Բեյրութի բողոքի ցույցի մասնակիցները պահանջել են կառավարության հարաժարականը և կոչ արել ձևավորել ազգային փրկության կառավարություն, որը կազմված կլինի այլ պաշտոնյաներից:
Վերջին օրերին Լիբանանում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր:
Պիտակ