Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել
Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին հրաժարական է տվել:
Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին այդ երկրում բողոքի ցույցերն սկսվելուց ի վեր, երկրորդ անգամ ելույթ է ունեցել բողոքարարների համար:
Հարիրին ասել է, որ մշտապես ջանքեր է գործադրել երկիրը վտանգիներից պաշտպանելու համար, սակայն այսօր «փակուղի է մտել»:
Նա իր հրաժարականը և կառավարության հրաժարականը կներկայացնի նախագահ Միշել Աունին:
Սաադ ալ-Հարիրին 2018 թվականի մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, հերթական անգամ ստանձնեց Լիբանանի կառավարությունը ձևավորելու պատասխանատվությունը և այժմ 17 ամիս անց զանգվածային ցույցերի հետևանքով հրաժարական է տվել:
Լիբանանում հոկտեմբերի 17-ից ի վեր բողոքի ցույցեր են ընթանում: Ակցիայի մասնակիցները բողոքում են հարկերի սահմանման և երկրում տիրող տնտեսական ճգնաժամի դեմ: