Բեյրութում խաղաղություն է վերահաստատվել
Լրատվական աղբյուրները հայտարարել են, որ Բեյրութում հարաբերական անդորր է տիրում:
Ալ-Մենար հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Բեյրութի Ալ-Սոլհ և Շոհադա հրապարակներում, որտեղ վերջին օրերի ընթացքում բազմաթիվ բողոքարարներ էին համախմբված, հարաբերական անդորր է տիրում:
Կիրակի օրը, Լիբանանի «Ազատ ազգային շարժում» քրւստոնեական կուսակցության աջակիցները, նախագահի նստավայրի դիմաց ցույց են անցկացրել և Միշել Աունի դեմ կարգախոսներ են վանկարկել:
Պաշտպանելով ցույցեր անցկացնելու ժողովրդի իրավունքը, նախագահ Միշել Աունն ասել է.«Լիբանանում կոռուպցիան արմատավորված է և շատերն են արգելք հանդիսանում կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին:
Հոկտեմբերի 17-ից, Լիբանանում հակապետական ցույցեր են տեղի ունենում կոռուպցիայի և կենցաղային վատ պայմանների դեմ: