Իրաքի կառավարությունը դատապարտել է Քարբալայում Իրանի հյուպատոսության վրա իրականացված հարձակումը
Իրաքի Արտաքին գործերի նախարարությունը, մի հաղորդագրությամբ դատապարտել է Քարբալայում Իրանի հյուպատոսության վրա իրականացված հարձակումը:
Երկուշաբթի օրը, Իրաքի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՝ շեշտելով, որ նման գործողությունները չեն ազդի Իրանի և Իրաքի բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների վրա: Հայտարարության մեջ ասվում է. «Իրաքում երկկողմ համաձայնագրերով ստեղծված դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը չպետք է վտանգվի»:
Իրաքի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ անվտանգության մարմինները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները ՝ Իրաքում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունն ապահովելու համար: «Որևէ մեկն իրավունք չունի հարձակվել դեսպանատների և հյուպատոսարանների վրա, որոնց անվտանգությունը կարմիր գիծ է համարվում:
Անցած գիշեր, մի քանի անհայտ ցուցարարներ, հարձակվել են Քարբալայում Իրանի հյուպատոսության արտաքին պատի վրա: Նրանք հանդիպել են հյուպատոսական անվտանգության ուժերի դիմադրությանը:
Իրաքի անվտանգության ուժերին հաջողվել է ցրել ցույցը: Քարբալայում Իրանի հյուպատոսության շենքին ու անձնակազմին վնաս չի հասցվել: