Իսրայելի վարչապետին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել՝ հասարակության վստահությաունը չարաշահելու մեջ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i113711-Իսրայելի_վարչապետին_պաշտոնապես_մեղադրանք_է_առաջադրվել_հասարակության_վստահությաունը_չարաշահելու_մեջ
Իսրայելի դատախազությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Բենիամին Նեթանյահուին մեղադրանք է առաջադրվել խարդախության, կաշառքի և պաշտոնեական դիրքի չարաշահման կապակցությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2019 04:43 Asia/Tehran
  •  Իսրայելի վարչապետին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել՝ հասարակության վստահությաունը չարաշահելու մեջ

Իսրայելի դատախազությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Բենիամին Նեթանյահուին մեղադրանք է առաջադրվել խարդախության, կաշառքի և պաշտոնեական դիրքի չարաշահման կապակցությամբ»:

Սիոնիստական աղբյուրները, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հաղորդել են, որ Նեթանյահուին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու և հասարակական վստահությունը չարաշահելու կապակցությամբ:

Նեթանյահուին, ով արդեն մի քանի ամիս ներգրավված է տարբեր դատական գործերում, հինգշաբթի օրը պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել:  

Ըստ Հաարեց օրաթերթի, Սիոնիստական ռեժիմի դատախազությունը նամակներ է ուղարկել Նեթանյահուի փաստաբանին և խորհրդարանի խոսնակին՝ պահանջելով չեղարկել վերջինիս անձեռնմխելիությունը:

Իսրայելի ոստիկանությունը վարչապետի նկատմամբ չորս դատական գործ է հարուցել՝ կոռուպցիայի և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով: