Նեթանյահու. Հրաժարական չեմ ներկայացնի
Սիոնիստական ռեժիմի վարչապետն իր դեմ հարուցված մեղադրանքը բնութագրել է որպես հեղաշրջման փորձ, հայտարարելով, որ հրաժարական չի ներկայացնելու:
Հինգշաբթի օրը, Իսրայելի ռեժիմի գլխավոր դատախազ Ավիխայ Մենդելբելիթը, պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Վերջինս մեղադրվում է կոռուպցիայի, ընտրական խախտումների և հանրային վստահությունը չարաշահելու մեջ:
Ի պատասխան մեղադրանքի, Նեթանյահուն ոստիկանությանը, դատական համակարգին ու այլ մարմիններին մեղադրել է քաղաքական նպատակներով իր դեմ սուտ մեղադրանքներ ուղղելու մեջ:
Նա հայտարարել է, որ իր դեմ ուղղված մեղադրանքի նպատակն է երկրում հեղաշրջում իրականացնել և տապալել աջ կառավարությունը:
Իսրայելի վարչապետը նաև հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի հրաժարվելու իր պաշտոնից:
Նեթանյահուն ներգրավված է մի քանի դատական գործերում, այդ թվում՝ կուռուպցիոն: «4000» գործով Նեթանյահուն մեղադրվում է կաշառք տալու, իսկ «1000» և «2000» գործերում՝ հանրային վստահությունը չարաշահելու մեջ:
Նեթանյահուի կինը նույնպես մեղադրվում է կոռուպցիայի և պաշտոնը չարաշահելու մեջ: