Թել Ավիվում տեղի են ունեցել ցույցեր՝ Նեթանյահուի դեմ
Բռնագրավված Պաղեստինի հարյուրավոր բնակիչներ, շաբաթ երեկոյան ցույց են կազմակերպել ընդդեմ Բենիամին Նեթանյահուի՝ նրան մեղադրելով կոռուպցիայի մեջ:
ԻՌՆԱ-ի հղորդման համաձայն, ցուցարարները պահանջել են Նեթանյահուի հրաժարականը:
Բռնագրավված Պաղեստինի տարբեր շրջաններում, վերջին ամիսներին բազմիցս տեղի են ունեցել բողոքի ցույցեր՝ Բենիամին Նեթանյահուի դեմ:
Հինգշաբթի օրը, Իսրայելի ռեժիմի գլխավոր դատախազ Ավիխայ Մենդելբելիթը, պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Վերջինս մեղադրվում է կոռուպցիայի, ընտրական խախտումների և հանրային վստահությունը չարաշահելու մեջ:
Նեթանյահուն ներգրավված է մի քանի դատական գործերում, այդ թվում՝ կուռուպցիոն: «4000» գործով Նեթանյահուն մեղադրվում է կաշառք տալու, իսկ «1000» և «2000» գործերում՝ հանրային վստահությունը չարաշահելու մեջ: